ԵՄ ուժերը ՌԴ «ստվերային նավատորմի» հետ կապված լցանավ են կալանել | azatutyun.am

ԵՄ ուժերը ՌԴ «ստվերային նավատորմի» հետ կապված լցանավ են կալանել | azatutyun.am

azatutyun.am ԵՄ ուժերը Միջերկրական ծովում կալանել են ևս մեկ լցանավ, որը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ին ԵՄ պարեկային խմբերը բարձրացել են Կամերունի դրոշի ներքո նավարկող MV Sun լցանավի վրա։ Պարեկային խումբը կասկածել է, որ նավն իրականում այլ երկրի դրոշի ներքո է նավարկում և բարձրացել է նավ՝ այն ստուգելու համար։ Նավը կալանվել է մինչև հետաքննության ավարտը։

Marinetraffic.com կայքի տվյալներով՝ MV Sun նավը հուլիսի 4-ին դուրս է եկել Նովոռոսիյսկից և ուղևորվել դեպի դանիական Սկագեն նավահանգիստ։ Այն ներկայումս Միջերկրական ծովի արևմտյան մասում է։ Այս տեսակի լցանավը կարող է մինչև 159,000 տոննա նավթ տեղափոխել։

Կալլասը պարզաբանել է, որ վերջին ամիսներին սա արդեն վեցերորդ դեպքն է, երբ միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ ենթադրաբար Ռուսաստանին նավթի փոխադրման ծառայություններ մատուցող նավ է կալանվում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն