ԱՄՆ-ն մինչև պատերազմի ավարտը չի թուլացնի պատժամիջոցները․ Բեսենթը՝ ՌԴ ֆինանսների նախարարին | factor.am

ԱՄՆ-ն մինչև պատերազմի ավարտը չի թուլացնի պատժամիջոցները․ Բեսենթը՝ ՌԴ ֆինանսների նախարարին | factor.am

factor.am ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Հյուսիսային Կարոլինայի Աշվիլ քաղաքում կայացած G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկիրների հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Անտոն Սիլուանովին ասել է, որ Մոսկվան չպետք է ակնկալի տնտեսական ճնշման մեղմացում կամ որևէ այլ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս մասին հայտնել է Reuters-ը  հղում անելով Ռուսաստանի և ԱՄՆ նախարարների միջև միջոցառման շրջանակներում կայացած երկկողմ զրույցին ծանոթ աղբյուրին։ Նշվում է, որ Սիլուանովի մասնակցությունը այս հանդիպմանը թյուրըմբռնում է առաջացրել եվրոպական երկրների շրջանում, որոնք ներկայումս աշխատում են պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ։

Մասնավորապես, Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը Սիլուանովին նման միջոցառմանը հյուրընկալելու փաստը համարել է «տագնապալի ազդանշան»։ Եվրոպական այլ երկրների գործընկերների հետ զրույցում նա նաև սպառնացել է բոյկոտել հանդիպման մասնակիցների ավանդական խմբային լուսանկարը, եթե Սիլուանովը ներառվի։

«Խմբային լուսանկարն այս փուլում ինձ համար չափազանց շատ կլինի», – լրագրողների հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքական գործիչը։ Քլինգբեյլի խոսքով՝ եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ ևս աջակցել են նրա դիրքորոշմանը, և լուսանկարը, ի վերջո, արվել է առանց ռուս նախարարի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն