factor.am Երևանի Շիրակի 49 հասցեում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել, մյուսը դեռ ունի ձերբակալվածի կարգավիճակ։
Երեկ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։
Ավելի վաղ ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող տնակների քանդման փորձի ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում Շենգավիթի բաժին երկու անձ էր բերման ենթարկվել՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։