Կասեցվել է Երևանում գործող գազալցակայանի գործունեությունը | news.am

Կասեցվել է Երևանում գործող գազալցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, բացակայել է նաև արագ արձագանքման QR կոդը, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն