azatutyun.am Ռուսաստանի երկինքը «լիովին վտանգավոր» է դառնում անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարվածների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սոցցանցում հրապարակված տեսանյութում նա ավիաընկերություններին կոչ է արել հաշվի առնել այս հանգամանքը: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան սպառնալիք չէ քաղաքացիական ավիացիայի համար, բայց անօդաչու թռչող սարքերը կլինեն Ռուսաստանի երկնքում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ չվերթներին։ Նա պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները թաքցնում են ուղևորների համար սպառնալիքի իրական մասշտաբները։
«Մենք՝ Ուկրաինայում, չենք ցանկանում, որ անմեղ կյանքեր կորսվեն: Հետևաբար, մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին. Ռուսաստանի երկնքում այլևս անվտանգ վայրեր չկան», – հայտարարել է նա:
Զելենսկին Կիևում և Մոսկվայում աշխատող օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել այս տեղեկությունը փոխանցել իրենց կառավարություններին և փոխադրող ընկերություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում