Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում | 1lurer.am

Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում

2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:

«Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։

«2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն