Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ | shantnews.am

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն