1lurer.am Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով այս պահին կա 11 վիրավոր, նրանց մեջ է նաև 17 տարեկան մի երեխա։ Վթարը 5 մարդու կյանք է խլել։
1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: