Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների օրակարգը և Հայաստան–ԵՄ փոխգործակցությունը։ Քրիստոդուլիդիսը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։