Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | 1lurer.am

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գոգարան գյուղի բնակիչներ՝ 28 և 24 տարեկան երկու երիտասարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Լոռու մարզի քրեական ոստիկանների և Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանրային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակով հարվածներ էր հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն