Վաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ Վենս | azatutyun.am

Վաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ Վենս | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն չի պատրաստվում բանակցություններ վարել Իրանի հետ, քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նրանք պետք է դադարեցնեն դա։ Ամեն ինչ այդքան պարզ է», – լրագրողներին ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է նաև Իրանում հարսանեկան արարողության ժամանակ բնակելի տան հարվածին։ Իրանական կողմի տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ, շուրջ 70-ը վիրավորվել են։ Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը պարզում է հարվածի հանգամանքները։ ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են Իրանի հաղորդումներից՝ շեշտելով, որ խաղաղ բնակիչներին երբեք միտումնավոր թիրախ չեն դարձնում։

Վենսը միաժամանակ պնդել է, որ Իրանը փաստացի կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, և նեղուցով նավթի ու գազի փոխադրումների ծավալները գրեթե վերադարձել են հակամարտությունից առաջ եղած մակարդակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն