news.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետաքննում է Իրանում հարսանեկան արարողության հավաքված տասնյակ մարդկանց տան ուղղությամբ ամերիկյան հրթիռի հարվածի մասին տեղեկությունը, հայտնում է Associated Press-ը:
Հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։
«Մենք շատ մանրակրկիտ ենք հետաքննում սա»,- ասել է Վենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն երբեք դիտավորյալ չի թիրախավորում քաղաքացիական անձանց մարտական գործողությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ, նա հավելել է. «Երբեմն նման բաներ լինում են»։
«Մենք հետաքննում ենք սա, որովհետև, բնականաբար, մեզ համար միևնույն չէ, մենք ուզում ենք ճշմարտությունը իմանալ։ Երբ մեր զինվորականները սխալներ են թույլ տալիս, նրանք հետևություններ են անում, որպեսզի հետագայում ավելի լավ գործեն»,- հայտարարել է փոխնախագահը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսն ավելի վաղ նույնպես հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները ստուգում են միջադեպի մասին տեղեկությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում