«Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին | azatutyun.am

«Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «ճիշտ է արել» Իրանի վրա հարձակվելով: Բրիտանական GB NEWS-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե չհարձակվեին, Իրանը միջուկային զենք կունենար:

«Երբ մարդիկ հարցնում են՝ ուրախ եք, որ դա արեցիք։ Ես ասում եմ՝ անկասկած, որովհետև ես կանխեցի նրանց կողմից միջուկային զենք ձեռք բերելը … Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Ոչ, ես ճիշտ արեցի»,- ասել է նա։

Թրամփի մեկնաբանությունը հնչել է այն ժամանակ, երբ մի շարք իրանցիներ հուղարկավորում էին իրենց հարազատներին, որոնք սպանվել էին սեպտեմբերի 2-ին հարսանեկան խնջույքի վայրին ԱՄՆ զինուժի հասցրած հարվածից: Հինգ մարդ էր սպանվել այդ հարձակման հետևանքով, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն