Մրգավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել | shantnews.am

Մրգավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Այսպես՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար.

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
  • պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն մաքրվող ու ախտահանվող չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • առաստաղները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և այլ մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն