ՌԴ-ն ԱՄՆ-ին կոչ է անում խաղաղության բանակցություններում հաշվի առնել ռազմաճակատի իրողությունները | azatutyun.am

ՌԴ-ն ԱՄՆ-ին կոչ է անում խաղաղության բանակցություններում հաշվի առնել ռազմաճակատի իրողությունները | azatutyun.am

azatutyun.am Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի առնի իրավիճակը տեղում, որը փոխվում է ի վնաս Կիևի, այսօր հայտնել է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովին։

«Առանցքային հարցն այն է, թե որքանով է ԱՄՆ վարչակազմը պատրաստ ներդրում ունենալ ներկայիս ճգնաժամի իրական լուծումը գտնելու գործում՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում», – TASS-ին ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է նշանակել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Մոսկվա։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանագնացները մեկնում են արտերկիր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելու փորձ կատարելու նպատակով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն