Պուտինը հրահանգել է դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները՝ Ուիթքոֆի և Քուշների այցից առաջ | azatutyun.am

Պուտինը հրահանգել է դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները՝ Ուիթքոֆի և Քուշների այցից առաջ | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը TASS լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը շաբաթ օրը պետք է հանդիպեր ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ» և պահանջել էր, որ Մոսկվան նույնպես նույն կերպ վարվի։

«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը նույնպես պետք է ձեռնպահ մնա օդային հարվածներ իրականացնելուց՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս բանակցություններն անցկացնելու համար»,- ասել էր Զելենսկին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն