Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը» | factor.am

Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը» | factor.am

factor.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ, քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված հետագա քայլերի «կոնկրետ ծրագրերը»։ Այդ ծրագրերը պետք է հրապարակվեն «առաջիկա շաբաթներին»։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը սեպտեմբերի 6-ի՝ կիրակի օրվա լույս գիշերը։

«ԱՄՆ բանագնացներն անհամբերությամբ սպասում են ոչ պակաս արդյունավետ հանդիպումների, որոնք տեղի կունենան Ուկրաինայում»,- գործակալությունը մեջբերում է Վաշինգտոնում իր աղբյուրի խոսքերը։

Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է պատերազմը դադարեցնելու նպատակով նոր դիվանագիտական նախաձեռնության մասին և նշել, որ Ուիթքոֆն ու իր փեսան իրենց հետ բերել են «պատերազմը դադարեցնելու» ծրագիր, հաղորդում է AFP-ն։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել՝ արդյոք այդ ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի տարածքների հանձնում Ռուսաստանին, միայն ասելով․ «Մենք խաղաղության գաղափար ունենք»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն