azatutyun.am Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան 3 ժամ բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ:
Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:
Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։
Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում