ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սևաստոպոլում 15-ամյա աղջիկ է զոհվել | azatutyun.am

ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սևաստոպոլում 15-ամյա աղջիկ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական անօդաչուների հարվածից Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում 15-ամյա մի աղջիկ է զոհվել, ևս երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժժաևը:

Ռուսաստանի Պերմ քաղաքում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի: Supernova+ տելեգրամյան ալիքը գրում է, որ հարձակման թիրախը եղել է «Լուկոյլի» տեղի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի ամենամեծ գործարաններից մեկն է և մի քանի անգամ հարվածների թիրախ է դարձել: Տեղական իշխանությունները չեն մեկնաբանել հարձակումը, զոհերի մասին չի հաղորդվում:

Անօդաչուներ են նկատվել նաև Չուվաշիայի և Վորոնեժի մարզում: Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում գտնվող Մարիուպոլում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել «Գալակտիկա» առևտրի կենտրոնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն