Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է | 1lurer.am

Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող «Համով-հոտով» հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան 190/4) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

– սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,

– առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

– սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց, գործող կոյուղի, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածք և անձնակազմի համար հանդերձարան։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն