Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն. Կրեմլ | azatutyun.am

Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն. Կրեմլ | azatutyun.am

azatutyun.am Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», – ասել է Պեսկովը։

Վերջինս նշել է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի օրը դեռ համաձայնեցված չէ. – «Այցի ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն