Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարերքի դեմ պայքարում է ավելի քան 800 փրկարար | arm.sputniknews.ru

Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարերքի դեմ պայքարում է ավելի քան 800 փրկարար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Անթալիայում արդեն 2-րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։

Ճանապարհները փակ են, հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 800 մասնագետ, գործի է դրվել 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 110 մեքենա։

Հրդեհի մակերեսի մեծացման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային շրջանցիկ ճանապարհը և Անթալիա – Ըսպարտա մայրուղու մի հատվածը։

Իշխանությունները հավաստիացնում են, որ առափնյա հանգստավայրերին ու հյուրանոցներին առայժմ վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն