Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել | factor.am

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել | factor.am

factor.am Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում սեպտեմբերի 6-ին ձնահյուս է տեղի ունեցել, որի տակ է հայտնվել լեռնագնացների խումբը։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան, հայտնի է դարձել 11 մարդու մահվան մասին, ևս 6 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ԱԻՆ վարչությունը, գրում է DW-ն։

Ճշտված տվյալների համաձայն՝ խմբի 10 անդամ կարողացել է ինքնուրույն դուրս գալ վտանգավոր գոտուց։ Եվս 6 մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 56 մարդ։

Փրկարարական աշխատանքները բարդացնում են լեռնային ռելիեֆը և նոր ձնահյուսերի վտանգը։

Նշվում է, որ ձնահյուսը Միժիրգի լեռան լանջից իջել է սեպտեմբերի 6-ին՝ մոտավորապես ժամը 17։00-ին։ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջին հաղորդագրություններում նշվում էր 15 լեռնագնացի մասին։ Այդ ժամանակ հաղորդվում էր երկու զոհի, երեք տուժածի և 10 անհետ կորածի մասին։

Ավելի ուշ ճշտվել է, որ խմբում եղել է 33 մարդ։

Փրկարարական գործողության ընթացքում գերատեսչությունը վերանայել է զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները։ Սեպտեմբերի 7-ի՝ տեղի ժամանակով ժամը 09։00-ի դրությամբ, 11 մարդ մահացել է, իսկ ևս 6-ի գտնվելու վայրն անհայտ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն