1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններից: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում քննարկել են ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները:
Զելենսկին նշել է, որ ամերիկյան կողմի ևս մեկ հիմնական նպատակներից է նպաստել Ռուսաստան-Ուկրաինա սառեցված բանակցությունների վերսկսմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն այս տարի ևս հարձակվելու են ուկրաինական էներգետիկ համակարգի վրա:
Այնուհանդերձ, ըստ Զելենսկու, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Դոնալդ Թրամփին և պատրաստ է քննարկել բանակցություններն առաջ մղելու գաղափարները։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մինչև հոկտեմբեր կարող են նորություններ լինել:
Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում, հնարավոր է, Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի: