Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը | arm.sputniknews.ru

Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։ Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն