Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին | 1lurer.am

Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը նախ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Դավիթ Իվանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության սահմանած առաջնահերթություններին, կատարողական ցուցանիշներին։

Նախարարը կարևորել է սահմանված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն