Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել․ Լևոն Քոչարյանը՝ ընկերությունների կապարակնքման մասին | arm.sputniknews.ru

Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել․ Լևոն Քոչարյանը՝ ընկերությունների կապարակնքման մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Տարբեր ընկերություններ կապարակնքվել են Քոչարյանների ընտանիքին իբրև թե ավելի ցավեցնելու, արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Քոչարյանն ընդգծեց՝ բիզնեսների փակումն ընդհանրապես որևէ կերպ հասկանալի և ընդունելի չէ։

«Եթե ունեն ինչ-որ խնդիր, հարկային ստուգումներ, դրանք ինչ-որ կերպ չեն խանգարում բիզնես գործունեությունը։ Նույնիսկ այդ մասով ոչ մի խնդիր բիզնես գործունեությունները չունեն, իսկ մնացածը տեղավորվում է արհեստական խոչընդոտ ստեղծելու, իրենց մտածելով ավելի ցավեցնելու, խնդիր ստեղծելու տրամաբանության մեջ։ Օրենքի տեսանկյունից սա կատարյալ ապօրինի որոշում է»,- ասաց Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ նախկինում, եթե խնդիրներ էին լինում, գույքի վրա կալանք էր դրվում, սակայն բիզնեսները շարունակում էին աշխատել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացի ժամանակ, այսպես ասած, նոր մոտեցում որդեգրվեց ու սկսեցին նաև կոնկրետ ընկերություններ փակվել։

«Նախկինում շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներ շարունակում էին աշխատել, իրենց ապրուստը վաստակել, իրենց վարկերը սպասարկել։ Հիմա ինչի՞ ենք ականատես․ քաղաքական այս հետապնդումներից տուժում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին, այլև շարքային քաղաքացին է տուժում, որովհետև չկա աշխատանք և կա անորոշություն»,- նշեց Խամոյանը։

Նա նշեց` անհասկանալի է, թե ինչ իրավական հիմնավորումներով են բիզնեսները կապարակնքվել, այս մասով հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին և պատասխաններ է ակնկալում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն