azatutyun.am Ֆրանսիայում Օգյուստ Ռենուարի թանգարանից երեք կտավ են գողացել, հայտնում է Reuters-ը՝ Կանյ-սյուր-Մերի քաղաքապետին հղում անելով:
Բրայան Մասոնը հայտնել է, որ կողոպտիչները թանգարան են ներխուժել առավոտյան ժամը 6-ից մի փոքր առաջ և գողացել չորս կտավ։ Թանգարանում աշխատել է ազդանշանը, ինչից հետո ժամանել է ոստիկանությունը և հետապնդել նրանց: Հետապնդման ժամանակ չարագործները գցել են նկարներից մեկը։ Ոստիկանությանը, սակայն, չի հաջողվել բռնել չարագործներին:
Քաղաքապետարանը հայտնում է, որ գողացված արվեստի գործերի գնահատված արժեքը կազմում է 9 միլիոն եվրո (10.5 միլիոն դոլար), սակայն չի նշել, թե որ կտավներ են գողացվել: Ռենուարի 13 նկարներից բացի, թանգարանում պահվում են նաև այլ նկարիչների աշխատանքներ։
Մինչդեռ ֆրանսիական մամուլը գրում է, որ խոսքը հետևյալ կտավների մասին է՝
Եվրոպոլը անցյալ ամիս հայտարարել էր, որ Եվրոպայում արվեստի գործերի գողերը ավելի շատ բռնի կողոպուտներ են կատարում, և մասնագիտացված խմբավորումները փոխարինվել են սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրված պատահական արկածախնդիրներով: