«Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագիրը․ Քոչարյան | arm.sputniknews.ru

«Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագիրը․ Քոչարյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության ծրագրի սահմանադրականության հարցը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

«Խմբակցությունում հարցը դեռևս չի քննարկվել, բայց նման առաջարկ կա, նաև ինձ նման առաջարկ արվել է բարձրակարգ իրավաբանների կողմից, որովհետև եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է, եկեղեցին անջատ կառույց է»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց կառավարության 2025-2026թթ․ ծրագիրը, որում առանձին գլուխ, այսպես ասած, նվիրված է եկեղեցու բարենորոգությանը, ըստ որի՝ «ապահովվելու է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։

Գերագույն հոգևոր խորհուրդն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդարանը ոտնահարում է Մայր օրենքն ու հերթական անգամ թիրախավորում է եկեղեցին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն