«ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ | hetq.am

«ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1)։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

«Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն