Ռուսաստանը 11 նոր Ռուսական տուն կբացի, այդ թվում 2-ը՝ Հայաստանում | azatutyun.am

Ռուսաստանը 11 նոր Ռուսական տուն կբացի, այդ թվում 2-ը՝ Հայաստանում | azatutyun.am

azatutyun.am «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Իգոր Չայկան համաձայնագրեր է ստորագրել 11 նոր գործընկերային Ռուսական տներ բացելու մասին, այդ թվում երկուսը՝ Հայաստանում, այսօր հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Հայաստանից բացի, նոր հարթակներ են բացվելու Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Թայլանդում և Տոգոյում:

«Այսօր մենք բավականին մեծ քայլ ենք անում՝ ստորագրում ենք համաձայնագրեր ևս 11 գործընկերային «Ռուսական տներ» բացելու մասին: Փաստացի, մենք այսօր կիսով չափ մեծացնում ենք մեր ցանցը», – հայտարարել է Չայկան՝ նշելով, որ մինչ օրս ցանցը ներառել է 25 գործընկերային Ռուսական տներ 22 երկրներում։

«Մեր երկու գործընկերային տները կբացվեն Հայաստանում՝ Արտաշատ և Աշտարակ քաղաքներում», – նաև նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը:

Երևանում արդեն իսկ գործում է Ռուսական տուն՝ այն բացվել է 2009 թվականին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն