Ռուսաստանը հարվածել է Մոլդովայի հետ սահմանին ուկրաինական անցակետին, կա 2 զոհ   | azatutyun.am

Ռուսաստանը հարվածել է Մոլդովայի հետ սահմանին ուկրաինական անցակետին, կա 2 զոհ   | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զինուժը հարձակվել է Մոլդովայի հետ սահմանին գտնվող ուկրաինական «Ստարոկոզաչյե» միջազգային ավտոմոբիլային անցակետի վրա, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարվածի ժամանակ զոհվածներն ու վիրավորները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսով տարհանվել է անվտանգ հեռավորության վրա։

Կիպերը հավելել է, որ ռուսական զինվորականները հարձակման ժամանակ օգտագործել են հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Հարձակման հետևանքով վնասվել են շենքեր, ոչնչացվել են ավտոբուսներ, բեռնատարներ և մեքենաներ: Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ տեղում խոշոր հրդեհ է բռնկվել:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն