arm.sputniknews.ru Տարիներ առաջ խախտումներ կատարելու համար վարելու իրավունքից զրկված վարորդները, ըստ նախնական պայմանավորվածության, եկել են ԱԺ՝ հանդիպելու որևէ պատասխանատու անձի հետ, որպեսզի համաներմամբ իրենց իրավունքներն էլ վերականգնվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նշենք, որ մինչ այս մի շարք վարորդներ, որոնք խմածության պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության դիմաց։ Պահանջում էին առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վկայականները։ Ի վերջո, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանրապետության հրապարակում հանդիպեց ու հայտարարեց, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության, միայն տույժ վճարելով։ Միևնույն ժամանակ պնդեց՝ հաջորդ դեպքերում պարտադիր կլինի քննություն հանձնելը։
Վարորդներին ասվել է, որ հանդիպումը կկայանա կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ։
«Հիմա, եթե համաներում են անում, թող բոլորի համար անեն։ Ես էն ժամանակ ոչ մի ավարիա չեմ ունեցել, կամերաները դրած էր, չգիտեմ քանի հատ խախտում եմ արել ու պարզվել ա, որ պրավայից զրկվել եմ։ 2018 թվականին եմ զրկվել, բայց դրա մասին իմացել եմ 2022 թվականին, երբ ժամկետը լրանում էր վկայականիս, ու ՄՌՈւ-ում ասացին ինձ այդ մասին»,- ասաց վարորդը, որը նախկինում տաքսի է քշել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում