ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ | iravaban.net

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։

Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի, պետք է հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունումը։

Ինչ պետք է անել

Կարևոր է նաև հիշել, որ անկանխիկ վճարումների հասանելիությունը նաև ավելի հարմար և վստահելի սպասարկման հնարավորություն է։ Հարկ վճարողների կողմից այս հնարավորության պատշաճ ապահովումը նպաստում է ինչպես հաճախորդների սպասարկման բարելավմանը, այնպես էլ Հայաստանում ժամանակակից վճարային մշակույթի զարգացմանը։

Միաժամանակ, օրենքով սահմանված պահանջների չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին` համագործակցել և հաճախորդների համար ապահովել անկանխիկ վճարումների հասանելի, պարզ ու հարմար հնարավորություն։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն