arm.sputniknews.ru ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ կպցնելն ու դրանք թշնամական երկրին հանձնելը չի կարող որակվել որպես պետության արտաքին քաղաքականություն։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։
«Միջազգայնորեն ճանաչված սահմաններ ապրիորի գոյություն չունեն, միջազգայնորեն ճանաչված են պետության այն սահմանները, որը պետությունը համաձայնեցնում է հարևան պետությունների հետ։ Ձեր կառավարման ողջ ժամանակաշրջանում՝ արդեն 8,5 տարիների ընթացքում, ձեզ չի հաջողվել որևէ հարևան պետության հետ ունենալ սահմանի մասին համաձայնագիր, ինչը «Պետական սահմանի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջ է»,- նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
Նա նաև սուտ որակեց այն խոսույթը, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել։ Այն, ինչ Վաշինգտոնում է ստորագրվել, ըստ Ղազարյանի՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով չունի ոչ մի իրավական ուժ և բովանդակություն։
Ղազարյանն առաջարկեց հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածությանը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առադաջրել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում