Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ | factor.am

Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն