Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների | azatutyun.am

Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների | azatutyun.am

azatutyun.am Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան զինուժը գիշերը հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների:

Իրանական IRNA և Fars լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ մի քանի պայթյուններ են լսվել Սիրիկ քաղաքում և Մինաբ շրջանում։

Ըստ Fars-ի՝ պայթյուններ են եղել նաև Քեշմ կղզում: Հղում անելով Հորմոզգան նահանգապետին՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ պայթյունները լսվել են ծովի կողմից՝ Հորմուզի նեղուցում:

Ամերիկյան կողմը տարածաշրջանում իրականացված որևէ ռազմական գործողության մասին չի հայտարարել:

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը սրվել է օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն