1lurer.am Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյաները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, փոխգործակցության զարգացումը Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, թուրքական կողմից՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի հարցերով գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարը:
Կողմերն անթույլատրելի են համարել այնպիսի արտաքին նախաձեռնությունների ներդրումը, որոնք նոր բաժանարար գծեր կստեղծեն Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ շահագրգռված են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը շարունակելու հարցում՝ համարելով այն կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ։