armenpress.am Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթացել են 2022 թվականից. 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։
PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։
PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար
Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։
Հետևություն և արձանագրում
Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։
Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում