«Հայաստան» խմբակցության պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ–ռուսական լարված հարաբերությունները | news.am

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական լարված հարաբերությունները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։ Այս մասին հայտնում են դաշինքից:

Ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորեցին երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։

Պատգամավորներն ընդգծեցին, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։

Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն