Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով | 1lurer.am

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով | 1lurer.am

1lurer.am Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։

Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։

Եվրամիության նման նախաձեռնությունը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից հայկական մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն