Wildberries-ի պահեստների վրա հարձակումներից տուժած վաճառողներին ՌԴ-ն արտոնյալ վարկեր կառաջարկի | azatutyun.am

Wildberries-ի պահեստների վրա հարձակումներից տուժած վաճառողներին ՌԴ-ն արտոնյալ վարկեր կառաջարկի | azatutyun.am

azatutyun.am Առցանց առևտրով զբաղվող Wildberries հարթակի պահեստների վրա Ռուսաստանում ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով ապրանքներ կորցրած փոքր և միջին բիզնեսները սեպտեմբերի 11-ից սկսած կկարողանան դիմել պետական աջակցությամբ արտոնյալ վարկերի համար, հայտարարել է ՌԴ Էկոնոմիկայի նախարարությունը:

Ռուսական Kommersant-ը նշում է, որ վարկերը կտրամադրվեն հետևյալ ֆորմուլայով՝ հիմնական տոկոսադրույք՝ գումարած 3%: Վարկերը կկազմեն 500,000-ից մինչև 500 միլիոն ռուբլի և կօգտագործվեն շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերy ծածկելու համար:

Ծրագրին կմասնակցի 73 բանկ։ Այն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի բանկի և ՓՄՁ կորպորացիայի կողմից։ Ծրագրի ընդհանուր սահմանաչափը 50 միլիարդ ռուբլի է։ Եթե գրավը բավարար չէ, ձեռնարկատերերը կարող են օգտվել ՓՄՁ կորպորացիայի տրամադրած երաշխիքից, որը ծածկում է վարկի գումարի մինչև 50%-ը։ Վարկերի տրամադրման արտոնյալ ժամկետը մեկ տարուց ավելացվել է մինչև մեկուկես տարի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն