ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 420-Ա որոշումով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան բազմաբնակավայր համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն։ Այս մասին տեղեկացրել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
«Համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ։