Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնության հնարավորությունը կվերացվի | iravaban.net

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնության հնարավորությունը կարող է վերացվել | iravaban.net

iravaban.net Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի համաձայն բռնագանձման վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է սույն օրենքով նախատեսված հայտարարագիր։

Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Սեպտեմբերի 11-ին Կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով դատաիրավական համակարգին և ապօրինի ծագում ունեցող գույքի բնագանձման գործերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություն է նախատեսվում։

«Հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն, չկա այլևս 25 տոկոս․․․ 100 տոկոսը պետք է վերադարձնեն»,- ասաց վաչապետը, հավելելով, որ առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն և հաշտության հնարավորությունը կվերացվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն