factor.am Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրակարգային երկրորդ հարցը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը, չկայացավ, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չառաջադրեց:
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը նիստի մեկնարկին հիշեցրեց, որ Դոնթի բանաձևով տվյալ պաշտոնը վերապահված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ տվյալ պահին իրենք թեկնածու չեն առաջադրում.
«Դուք ճիշտ նշեցիք, որ Դոնթի բանաձևով այն ընդդիմությանն է հասնում։ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը մեկնաբանվում է այնպես, որ «Ուժեղ Հայաստանի»-ի մեր գործընկերներին փոխանցել չենք կարող, ուստի այս պահի դրությամբ թեկնածու չենք առաջադրում»,- նշեց Խամոյանը։
Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե հնգօրյա ժամկետում առաջադրում չլինելու դեպքում տեղը պետք է փոխանցվի առավելագույն ձայներ ունեցող խմբակցությանը: Այս պնդմանը, սակայն, հակադարձեց նիստը նախագահող Արուսյակ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ Քոչարյանի տեղեկությունը հնացած է. Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցվել է, որ տեղերի բաշխումը պետք է պահպանի մանդատների համամասնությունը, և եթե առաջադրում չկա, ապա պարզապես օրակարգ չկա, ու ամեն 5 օրը մեկ նիստ չի գումարվելու:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում