Քուշներ. Ուկրաինան չի ուզում տարածքներ տալ, պետք է գտնել ճիշտ բանաձևը | azatutyun.am

Քուշներ. Ուկրաինան չի ուզում տարածքներ տալ, պետք է գտնել ճիշտ բանաձևը | azatutyun.am

azatutyun.am Տարածքային հարցն ամենաբարդն է մնում Ուկրաինայում խաղաղության շուրջ համաձայնությունների հասնելու ճանապարհին, հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ով մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի հետ այցելել էր Մոսկվա և Կիև:

«Մեր՝ որպես միջնորդների, խնդիրն է գտնել կրեատիվ որոշում, որը չի խախտում Ուկրաինայի շահերը», – հայտարարել է Քուշները՝ տեսակապով միանալով YES Annual Meeting 2026 համաժողովին և պատասխանելով ֆորումի հիմնադիր, ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկի հարցերին:

«Նախագահ Պուտինը ներկայացրել է իր դիրքորոշումը, թե ինչի է ուզում հասնել: Եթե Ուկրաինան ցանկանար զիջումների գնալ այդ հարցում, մենք արդեն կհամաձայնեցնեինք համաձայնագրի մնացած կետերը: Սակայն Ուկրաինան այժմ չի ուզում դա անել», – նշել է ԱՄՆ նախագահի փեսան:

Նրա խոսքով՝ վերջին ինն ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում ԱՄՆ-ին հաջողվել է առաջ շարժվել «գործարքի մնացած մասի» ձևավորման հարցում, որն ուղղակիորեն չի առնչվում տարածքային հարցերին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն