azatutyun.am «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հաղորդել է Զապորոժիեի ատոմակայանի համար դիզվառելիք տեղափոխող բենզատար ավտոմեքենաների վրա ուկրաինական ուժերի հարձակման մասին, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել:
«Ուրբաթ օրը մի շարք համակցված հարվածներ են հասցվել բենզատարներին, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ի կարիքների համար դիզելային վառելիք էին տեղափոխում: Զոհվել է երկու զինծառայող, մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ վիրավորվել են, այդ թվում՝ ծանր», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լիխաչյովը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում