Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ | factor.am

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել տասը ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց թվում է նրա նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։ Պատժամիջոցների տակ հայտնված մյուս անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են՝ Սվետլանա Լարինա, Իզաբելլա Լիբերման, Դիանա Մալիկ, Ալեքսանդր Մինեև, Ալեքսեյ Պլոտնիկով, Օլեգ Ռեզեպկին, Մարիա Ռումյանցևա, Սոֆյա Սամբուլովա և Եվգենի Ստրունկին։

Ի պատասխան՝ Մենդելը հայտարարել է, որ տեղյակ է եղել իրեն պատժամիջոցների ցուցակում ներառելու սպասվող որոշման մասին: Նա որոշումն անվանել է «հակասահմանադրական» և պնդել, որ Զելենսկին «այն օգտագործում է բոլորի դեմ, ովքեր հանդես են գալիս  Ուկրաինայում խաղաղության օգտին»:

Մայիսին Մենդելը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին, որի ընթացքում ռուսական քարոզչության որոշ թեզեր էր հնչեցրել։ Մասնավորապես, նա Զելենսկիին անվանել էր խաղաղության հաստատման «ամենամեծ խոչընդոտներից մեկը» և հայտարարել, որ Ուկրաինան «վերացման եզրին է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն