Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Գրիգորյան | news.am

Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Գրիգորյան | news.am

news.am Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետների խմբի հետ գտնվում էր էթնիկ զտման ենթարկված Արցախում, որտեղ մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«էթնիկ զտումից հետո սա արդեն մշակութային ցեղասպանության դրսևորում է», – ասաց Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի նախագահի դիրքորոշմամբ։

«Պատրաստվու՞մ եք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է, և, ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է», – հայտարարեց պատգամավորը։

Ռուբինյանն ի պատասխան նշեց, որ իրենք բազմիցս ընդգծել են, որ վերագտնված խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի։

«Շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ… Ձեր մատնանշած հայտարարություններն օգտակար չեն խաղաղության համատեքստում։ Դրանք անհիմն են», – հայտարարեց ԱԺ նախագահը։

Նա դրական գնահատեց այն փաստը, որ «այժմ Հայաստանը գտնվում է խաղաղության պայմաններում»։

«Լավ է, որ մեր վեճերը նման հարցերի վերաբերյալ են և չեն արտահայտվում սահմանային բախումներով», – նշեց խորհրդարանի խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն