Իրանին մեկուսացնել հնարավոր չէ. Բաղայի | azatutyun.am

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ. Բաղայի | azatutyun.am

azatutyun.am Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: էսմայիլ Բաղային պնդել է, որ ԱՄՆ մրցակիցները և նույնիսկ դաշնակիցներն այժմ դեմ են Իրանի դեմ գործողություններին, որոնց հետևանքով խախտվել է երկար ժամանակ գոյություն ունեցող միջազգային կարգը։

«Իրանին երբեք հնարավոր չի լինի մեկուսացնել։ Ընդհակառակը, նայեք ԱՄՆ -ի դիրքորոշմանը միջազգային ասպարեզում։ Նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով ինքնիշխան պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա և դաշնակցելով վախկոտ, հանցավոր կազմակերպության հետ, որը Գազայում էթնիկ զտումներ և ցեղասպանական պատերազմ է իրականացրել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաղային՝ նկատի ունենալով Իսրայելին:

«Միացյալ Նահանգներն անտեսել է այս բոլոր միջազգային օրենքները»,- ասել է նա՝ հավելելով, որ BRICS երկրները և նույնիսկ ԱՄՆ դաշնակիցներն այժմ «բախվում են ԱՄՆ-ի պարտադրած միաբևեռ կարգին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն